
««Յուվենթուսում» տեսան, որ ես շառլատան չեմ». Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր ադապտացիան իտալական ակումբում:
«Առաջին բանը, որ ես անում եմ, երբ նոր ակումբ եմ գնում, փորձում եմ լինել այն, ինչ կամ, և ոչ թե մեկ ուրիշի նման ինձ պահեմ: Իմ վերաբերմունքը միշտ նույնն է:
Դու պետք է համեստ լինես և հիշես, որ դու չես կարող իմանալ ամեն ինչ: Եթե դու խելացի ես, ապա դու որսում ես բոլոր փոքր բաները, որոնք քեզ ավելի լավն են դարձնում՝ որպես մարզիկ:
Ես հիանալի կերպով հարմարվել եմ «Յուվեին»: Ակումբը տեսավ, որ ես շառլատան չեմ: Կրիշտիանուն դարձել է այնպիսին, ինչպիսին կա, քանի որ նա իրեն հետևում է: Մի բան է ասելը, մեկ այլ բան՝ անելը: Այդ պատճառով ես նվաճեցի հինգ ոսկե գնդակներ և հինգ անգամ հաղթեցի Չեմպիոնների լիգայում:
Իմ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ես ինքս՝ որպես մարզիչ, տեսնո՞ւմ եմ: Ինչո՞ւ ոչ»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան