2019 թվականին ոսկու գնումների ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է. Bloomberg
Աշխարհի կենտրոնական բանկերն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցել են ոսկու գնումների ցուցանիշով վերջին վեց տարվա ռեկորդը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը: Ընդամենն աշխարհում, ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, 2019 թվականի առաջին եռամսյակում գնվել է 145,5 տոննա ոսկի, ինչը 68 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Այս ցուցանիշով Ռուսաստանն առաջատար է դարձել ապադոլարացման քաղաքականության շրջանակներում: 2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի բանկը գնել է 55,3 տոննա ոսկի եւ պահուստների ծավալը հասցրել է մինչեւ 2168,3 տոննա:
Ոսկու գնումների ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցրել է ՉԺՀ-ի Կենտրոնական բանկը, որը նույնպես փորձում է տարբերակել իր ակտիվները՝ շարժվելով դեպի ամերիկյան դոլարից հրաժարումը՝ Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների ֆոնին:
2019 թվականի սկզբին ոսկու մյուս առավել ակտիվ գնորդներն են դարձել նաեւ Թուրքիան, Ղազախստանը, Էկվադորը, Կատարը եւ Կոլումբիան, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: