Բաժիններ՝

Թուրքերին դուր չի եկել Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում դատապարտել է ամերիկյան դեսպանատան՝ Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ  արած հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը  մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում ասվել էր.

«Մենք շարունակելու ենք Թուրքիային կոչ անել, որպեսզի Անկարան հարգանք ցուցաբերի խոսքի ազատության, անկախ դատաիրավական համակարգի նկատմամբ»։

Ի պատասխան դրան Ալթունը սոցցանցում  անգլերենով գրել է.

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում չշահարկել մամուլի ազատության թեման։ Այլ երկրներին մեղադրելու փոխարեն, Վաշինգտոնը պետք է իր ուշադրությունը սևեռի այնպիսի քրոնիկ խնդիրների  վրա, ինչպիսիք են ռասայական խտրականությունը և ծայրահեղ աղքատությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031