Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող իսրայելական ընկերությունը տեղափոխվում է Թուրքիա

Իսրայելի ամենահին ընկերություններից մեկը՝ 1948թ. հիմնված «Harsa»-ն, մտադիր է իր գործարանը տեղափոխել Թուրքիա: Ավելի քան կես դար Բիր Շևա քաղաքում գործող ընկերությունը պատրաստվում է նաև աշխատանքից հեռացնել իր 115 աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Աշխատակիցների հեռացման որոշումը հրապարակվել է աշխատավորների օրը՝ մայիսի 1-ին, ինչը բուռն քննադատության ալիք է բարձրացրել երկրում: Իսրայելի Աշխատանքի գլխավոր ֆեդերացիան հայտարարել է, որ ընկերության տեղափոխումը մեծ հարված կլինի երկրի տնտեսության համար, որն առանց այդ էլ գործազրկության խնդիր ունի:

Ֆեդերացիան կոչ է արել գործարանի աշխատակիցներին՝ չընդունել իրենց ուղարկված ծանուցումները, ինչպես նաև՝ աշխատանքներ է  սկսել՝ տեղափոխությունը կանխելու համար: Հայտնի է, սակայն, որ «Harsa»-ն արդեն Թուրքիայում իր գործարանի համար համապատասխան տարածք է ընտրել և որևէ կերպ չի արձագանքել հնչեցված կոչերին:

Տեսանյութեր

Լրահոս