Բաժիններ՝

Թեստ. Ի՞նչ լավ բան սպասել առաջիկայում

Ճապոնիայում կոկեշ-տիկնիկներ նվիրում են՝ ի նշան ընկերության, սիրո ու համակրանքի։

Համարվում է, որ այդ տիկնիկը երջանկություն է բերում։

Գեղեցիկ մի լեգենդ կա այն մասին, որ հնում այդպիսի տիկնիկն անպտղությունից բուժել է ճապոնական կայսեր կնոջը։ Այդ ժամանակից ի վեր համարվում է, որ այդ տիկնիկները դրական լիցքեր են կրում ու կատարում են մարդու նվիրական երազանքները։

Առաջարկում ենք ձեզ ընտրել տիկնիկներից մեկն ու իմանալ, թե ինչ լավ բան դուք կարող եք սպասել մոտակա ժամանակներում։

Նայեք նկարազարդմանը։ Ընտրեք ճապոնական 3 տիկնիկներից որևէ մեկն ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Տիկնիկ 1

Նոր, հաճելի ծանոթություն

Եթե դուք ընտրել եք այս կապույտ զանգակներով տիկնիկը, ուրեմն ձեզ սպասվում է արդյունավետ ծանոթություն, որը ձեզ օգտակար կլինի երկար ժամանակի ընթացքում։

Տիկնիկ 2

Դրական փուլ անձնական կյանքում

Սրտիկով տիկնիկ ընտրելու դեպքում սպասեք, որ ձեր անձնական կյանքում հաճելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կուրախացնեն ձեզ ու կամրապնդեն ձեր հարաբերությունները։

Տիկնիկ 3

Բարդ գործի հաջող ավարտ

Կարմիր բալերով կանաչ գույնի կոկեշի ձեր ընտրությունը նշանակում է բարդ հարցի հաջողակ լուծում։ Ձեզ կուրախացնի լուծված խնդրի դրական արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930