Բաժիններ՝

Զիդանը որոշել է ազատվել «Ռեալի» հինգ խաղացողներից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հետ չի պատրաստվում աշխատել հաջորդ մրցաշրջանում:

Ինչպես գրում է AS-ը, ֆրանսիացի մասնագետի սև ցուցակում հայտնվել են կիսապաշտպաններ Դանիել Սեբալյոսը, Մարկոս Լյորենտեն և Բրաիմ Դիասը, ինչպես նաև հարձակվողներ Մարիանո Դիասը և Գարեթ Բեյլը:

Բացի այդ, «Սանտյագո Բերնաբեուում» իրենց ապագայի համար չեն կարող վստահ լինել պաշտպան Մարսելոն և կիսապաշտպաններ Թոնի Կրոսը և Իսկոն: Նրանց վերաբերյալ որոշումը կկայացվի՝ ելնելով տրանսֆերային շուկայի վիճակից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս