Նոր զարգացումներ. մետրոպոլիտենի գործով տասնյակ անձինք են հարցաքննվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել եւ շարունակում են հարցաքննվել:

Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաեւ անձինք, որոնք նախկինում են աշխատել մետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլիտենում երկար տարիների դրսեւորում են ունեցել:

Օրինակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր Խուրշուդյանը, ով հայտնի ընտրակեղծարար է եւ դատապարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, 2017-ին մետրոյի գործով 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր, սակայն հետո շատ արագ նրան «մաքրել» էին:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ական ընտրակեղծարարի վրայից կաշառքի դրվագի մաքրումը հենց այս գործի շրջանակում կրկին վեր հանվի: Նա նաեւ շատ ուշագրավ տեղեկություններ կարող է հաղորդել նախաքննական մարմնին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս