Հանձնաժողովը հավանություն տրվեց Կոստա Ռիկայի հետ բարեկամական խմբի ստեղծման մասին որոշմանը

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տրվեց Կոստա Ռիկայի հետ բարեկամական խմբի ստեղծման մասին որոշմանը:

«Կենտրոնական Ամերիկայում Հայաստանն առանձնապես ակիտիվ չի եղել և այստեղ բավականին մեծ ակիվություն է ցուցաբերել Ադրբեջանը, ինչի հետևանքով տարածաշրջանի որոշ երկրներոմ դա օգտագործվել է և տեղ են գտել հակահայկական նախաձեռնություններ, մասնավորապես՝ Գվատեմալայում»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա՝ Մեքսիկայում ՀՀ դեսպանը հանդիպումներ է անցկացրել Կոստա Ռիկայում, այնտեղ արդեն գործում է բարեկամական խումբ և առաջարկվում է նման խումբ ստեղծել նաև Հայաստանում:

Գվատեմալայի հետ հանձնաժողովը հավանություն տվեց միջխորհրդարանական համաձայնագրի կնքման նախաձեռնությանը: Ռուբինյանը նշեց, որ հետագայում կքննարկվի նաև բարեկամական խմբի ստեղծումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930