YouTube-ն ինտերակտիվ շոուներ է գործարկելու. Bloomberg
YouTube-ն զբաղվելու էինտերակտիվ շոուների ստեղծմամբ: Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, դրա համար պատասխանատու է կլինի ընկերության հատուկ ստորաբաժանումը, որը կգլխավորի Բեն Ռելեսը:
Ըստ գործակալության տվյալների, Ռելեսը YouTube-ում աշխատումէ ութ տարի եւ ավելի վաղ զբաղվում էր իմպրովիզացիոն ծրագրերի ստեղծմամբ։
«Այժմ մենք նոր զարմանալի գործիքներ եւ հնարավորություններ ունենք բազմաշերտ եւ ինտերակտիվ պատմություններ ստեղծելու համար»,-կարծում է YouTube-ի՝ բացառիկ կոնտենտի արտադրությամբ զբաղվող բաժնի ղեկավար Սյուզան Դենիելսը:
Bloomberg-ն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ YouTube-ն ունի այդ ձեւաչափով աշխատող մրցակից՝ Netflix-ը: Ընկերությունն արդեն թողարկել է ինտերակտիվ մանկական մի քանի շոուներ, իսկ 2018 թվականի դեկտեմբերին հարթակի վրա տեղի է ունեցել «Սեւ հայելի. Բրանդաշմիգ» ինտերակտիվ ֆիլմի պրեմիերան, որտեղ հանդիսատեսները կարող էին ազդել սյուժեի զարգացման վրա՝ որոշումներ ընդունելով կինոնկարի գլխավոր հերոսի փոխարեն:
Ավելի վաղ հաղորդվել է ապրիլին բրիտանացի ճանապարհորդ, հեռուստահաղորդավար եւ փորձագետ Բեար Գրիլսի մասնակցությամբ «Դու դեմ ես վայրի բնությանը» ինտերակտիվ ընտանեկան շոուի թողարկման Netflix-ի պլանների մասին:
Նշվում է, որ YouTube-ն արդեն զբաղվել էինտերակտիվ գովազդի փորձարարությամբ, սակայն մի քանի սյուժետային գծերով ծրագրերը շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: