Կաշառակերության դեպք է բացահայտվել
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Պարզվել է` նրանք նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, բանավոր պայմանավորվածության համաձայն, Գետափնյա գյուղի կամրջի մոտ, քրեակատարողական հիմնարկներից մեկի բուժակին տվել են 50.000 դրամ կաշառք, որպեսզի նա 4 բջջային հեռախոս տեղափոխի քրեակատարողական հիմնարկ և փոխանցի իրենց հորը:
Ապրիլի 6-ին, ժամը 00.10-ին, հիշյալ բուժակն իր մեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին և ներկայացրել բջջային հեռախոսները:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: