
Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ. Արսեն Թորոսյան

Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,-նշել է Արսեն Թորոսյանը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2491107734314829/?__xts__[0]=68.ARB7S4omvV3gSWkOi7Hdi22aTiRbs3rdErvAocc039I7LqY5Rh5EFxJiGub-exbnSFgbLvHLivU3lELAaqSh_p9arYs-Pl24-vwnl1I7Cd5MwtRiKsTssf3KqYwptjOwH6twfibr1F4epUz_Xws62RYu8BEGscor24gIrQVlegPO6pO4UY9GHlwnPZcEvj0XIpy-SfcBM5Zi-H2ZkPuXaSxl8fufWgdi9koCBcOtR_V6b-exf59yjBKVudsXEDA2dxKavdBchNuJJ9k1IRBAQNwMXI71INjKUfuFog_AiKnDD_3LLIV3VagauE3bDSpKXQFt3qMA-Gx43Unc7kBbgAfn_lvAK1xW&__tn__=-R