 
                        «Ապրիլի 7-ին արևառատ ու ջերմ օրն ուժի մեջ է». Գագիկ Սուրենյան
 
                                    ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ ինչպես կանխատեսվել էր, ապրիլի 7-ի կլինի արևային և առանց տեղումների եղանակ: Նա այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Սիրելի տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբաձրանա, ցերեկը կանխատեսվում է մինչև +20 :
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        