
ԱՄՆ 20 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ, պատճառը Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն է

ԱՄՆ-ի 20 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հետ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Դատական հայցով նահանգները պահանջում են «արգելափակել նախագահի վարչակազմի անօրինական փորձը» բյուջեից 1.6 մլրդ դոլար ուղղելու հարավային սահմանին պատ կառուցելու գործընթացին: Դրանից բացի, նահանգների իշխանություններն իրենց մտահոգություն են հայտնում պատի կառուցման նախագծի իրագործման դեպքում շրջակա միջավայրին հասցրած հնարավոր վնասի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին Կոնգրեսին ծանուցել է արտակարգ դրություն մտցնելու մասին, ինչը թույլ կտա ուղղել 8 մլրդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը: Մարտի 15-ին ԱՄՆ Սենատը հաստատեց արտակարգ դրության վերացման մասին բանաձեւը, սակայն Թրամփը վետո է դրել պալատի որոշման վրա: Ավելի ուշ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայնը նախագահի վետոյի չեղարկման համար: