Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ
Ապրիլի 6-ին, ժամը 10:12-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 15-րդ կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Խ., ծնված 1993 թ.) բախվել է երկաթյա ճամփաբաժան արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներ Ա.Դ.-ն (ծնված 1995 թ.) և Է.Ս.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել երկաաթյա արգելապատնեշները: