Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները: «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաեւ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։
«Չհայտարարված այց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՃՈ նախկին պետ Արմեն Խաչատրյանը սկսելու է օրենսդրական նախաձեռնությունների շարք՝ ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնելու ուղղությամբ։ Համակարգը մի քանի ամիս առաջ թողած նախկին ոստիկանի գնահատմամբ՝ Հայաստանում դատաիրավական ինչքան բարեփոխում կա, բոլորն արվել է ի հաշիվ ոստիկանության լիազորությունների նվազեցման։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանում տեղի ունեցող լոկալ հուզումները բնական երևույթ են ու արդյունք են նրա, որ հեղափոխությունը քաղաքացիներին վերադարձրել է ազատությունները, ցույցեր ու երթեր անելու իրավունքը։ Այս պնդումը մասամբ ճիշտ է, համենայն դեպս՝ հիմա մարդկանց չեն ահաբեկում բողոքի ակցիայի մասնակցելու համար։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Բանն այն է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ 60 անգամ ավելացվելու է գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։
Իրաքի արևելքում գտնվող Էլ-Քութ քաղաքում քլորի արտահոսքի պատճառով տուժել է շուրջ 90 մարդ:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Մեզ հասած տեղեկություններով՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը և վավերացումը։
Սաուդյան Արաբիայի քաղաքացի Մոհսեն ալ-Մազինին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:Մարտի 16
Ձեր տրամաբանությամբ, եթե որևէ մեկի հետ առևտրային, պայմանագրային փոխհարաբերություններ կան, ուրեմն փոխկապակցված ենք և օրե՞նք ենք խախտում
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ շրջանի դատարանը մզկիթի վրա հարձակում գործած անձին մինչև ապրիլի 5-ը թողել է կալանքի տակ:
Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։
Նոր իշխանությունների կողմից Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին լուրը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ նոր իշխանությունների մեջ այս խնդրի շուրջ «կռիվ» է ընկել։
Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։
Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր:
Բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցի ապօրինի տեղափոխման դեպք”
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին:
Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով:
Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են:
Բաքվում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունից հետո մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սպասումները, թե ՀՀ իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նա գոնե կմեղմի իր կոշտ մոտեցումները՝ ապարդյուն էին:
«Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչեւ վրացական Շատիլի գյուղ տանող մոտ 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով:
Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում, ովքեր պետք է կրճատվեն առաջիկա օպտիմալացման ժամանակ: