Անշարժ գույքի շուկայում այս պահին ակտիվություն չկա՝ մի ընթացք եղավ, հետո մարեց. տնտեսագետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրունմ է. «Տնտեսագետ Արայիկ Այվազյանն արժանահավատ է համարում Հայաստանում հիպոթեքային ծավալների աճը։

Նրա խոսքով՝ դրան կարող էր նպաստել Նիկոլ Փաշինյանի այն հորդորը, որ բանկային վատ պատմություններ ունեցող անձանց վարկային պատմությունները զրոյացվեն, ինչը, ըստ տնտեսագետի, առեւտրային բանկերի մի մասն արեց, մյուս մասը՝ ոչ։ Ի վերջո, գոյություն ունի նաեւ Ազգային հիպոթեքային ընկերության կողմից հիպոթեքային վարկերի ծավալների դինամիկա, որը վերջին 4 տարիներին նախորդ տարվա համեմատ մշտապես աճել է։

Այսպես. 2016-ի չորրորդ եռամսյակ – 101.679.24 միլիոն դրամ, 2017-ի չորրորդ եռամսյակ – 119.910.06, 2018-ի 4-րդ եռամսյակ – 158.726.69 միլիոն դրամ։ Մյուս կողմից՝ անշարժ գույքի գործակալները վկայում են, որ բնակարանային առքուվաճառքի առանձնակի ակտիվություն չկա, չնայած անշարժ գույքի գների մոտ 10 տոկոսի բարձրացմանը։

Տնտեսագետն էլ է արձանագրում, որ անշարժ գույքի շուկայում այս պահին ակտիվություն չկա՝ մի ընթացք եղավ, հետո մարեց։ «Կառուցապատողից առաջարկը բավականին նվազել է, որովհետեւ այս ընթացքում շինարարական անկում տեղի ունեցավ, պայմաններ փոխվեցին, բայց բնակչությունից՝ առաջնային շուկայում ձեռքբերումները, ըստ իս, էդքան էլ չեն պակասել, փոփոխությունը եղել է երկրորդայինում»,- ասում է տնտեսագետը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031