Բաժիններ՝

Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն. Լուկաշենկո

Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին է, մեզ մոտ էլ է ռուբլին: Դա չի լինի ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական ռուբլին: Դա կլինի մեր ընդհանուր ռուբլին»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն այն կարծիքին է, որ կարեւոր չէ, թե որտեղ կգտնվի Էմիսիոն կենտրոնը:

«Կարեւոր չէ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի»,-ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաեւ ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031