ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման «վճռի» կայացման առնչությամբ
Հայաստանը դատապարտում է ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտարիրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավճիռը, որի իրական հեղինակնԱդրբեջանի ղեկավարությունն է:
«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ԿարենՂազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտառողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկմանդատավճիռը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրականնպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։
Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն ենհակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը: Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին,լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմիհավատարմության մասին։ Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլիրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակհանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը:
15 տարի առաջ նույն դրդապատճառներովսպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլմիջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»»,-ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ: Նա նշել է, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատարձակման ուղղությամբ: