Բաժիններ՝

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղածին գոյացությունների առաջացման կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ չկա, իսկ քաղցկեղով հիվանդացությունների ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, ինչպես նաև Երևանում: Իսկ ահա ամենացածր ցուցանիշը հանքարդյունաբերական Սյունիքում է:

Այս մասին տվյալները, ի պատասխան Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հարցմանը, 2018թ վերջերին տրամադրել էր ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը, հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն, իր պատասխանում նաև փաստում էր, որ քաղցկեղի առաջացման պատճառների 1/3-ը պայմանավորված է վարքագծային ռիսկի գործոններով՝ ծխախոտի օգտագործում, անառողջ սնունդ, ցածր ֆիզիկական ակտիվություն և ալկոհոլի չարաշահում:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Միությունը կրկին դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով մանրամասնել՝ կա՞ն արդյոք տվյալներ շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով առաջացած քաղցկեղով պայմանավորված մահերի, շրջակա միջավայրի աղտոտվածության վրա ազդող առանձին գործոնների վերաբերյալ:

Կարդացեք նաև

Առողջապահության նախարարությունը իր պատասխանում հղում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին: Այսպես՝ աշխարհում տարեկան քաղցկեղից մահերի միայն մոտ 16 տոկոսն է պայմանավորված շրջակա միջավայրի գործոններով: Ընդ որում, հստակեցվում է, որ գործոնները կարող են լինել տարբեր՝ օդի աղտոտվածությունը, վատթարացված ջրամատակարարումը, քիմիական նյութերը, աղմուկը, ռիսկերն աշխատատեղերում և այլն, որոնք կարող են ունենալ առաջացման ամենատարբեր աղբյուրներ:

Հարկ ենք համարում նշել, որ, ի հեճուկս Հայաստանում հաճախ շահարկվող անհիմն պնդումների, հանքարդյունաբերության՝ որպես քաղցկեղի առաջացման պատճառի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որևէ տվյալ, գիտական հետազոտություն ու ապացույց չի նշում: Չկա նման հետազոտություն նաև Հայաստանում:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը կարևորում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական խնդիրների լուծումը: Միաժամանակ, սակայն, կոչ է անում լրատվամիջոցներին, հասարակական գործիչներին՝ զերծ մնալ հանքարդյունաբերության ու Հայաստանում քաղցկեղի խնդրի միջև որևէ կերպ չապացուցված կապի մասին անպատասխանատու հայտարարություններ անելուց:

Հայաստանում քաղցկեղով հիվանդածության ու տարածվածության առումով ամենավերջին տեղում հենց հանքարդյունաբերական Սյունիքի մարզն է: Սա հստակ փաստ է, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով քաղցկեղի ռիսկի առաջնային գործոնը շարունակում է մնալ ծխելը:

Բացի այդ ՀՀ առողջապահության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է այս առումով անհանգստացնող մեկ այլ տվյալ. Հայաստանը 15 տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ամենաբարձր ցուցանիշն ունեցող 15 երկրների ցանկում զբաղեցնում է 11-րդ տեղը: Ուրեմն, եթե հետևենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին, ապա, թերևս այս պահին, Հայաստանում քաղցկեղի խնդրի հիմնական փաստական պատճառներից մեկը հենց սա է:

Հիշեցնենք. ըստ մարզերի քաղցկեղով հիվանդացությունների ցանկն այսպիսի տեսք ուներ

ՄԱՐԶ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
(100    000ԲՆԱԿՉԻՀԱՇՎՈՎ)  
  ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ   (100.000 ԲՆԱԿՉԻՀԱՇՎՈՎ)
Երևան 446.6 2953.2
Արագածոտն 239.8 1935.3
Արարատ 247.7 1590.8
Արմավիր 355.6 1756.3
Գեղարքունիք 461.4 1963.2
Լոռի 420.8 2763.0
Կոտայք 555.4 2568.1
Շիրակ 459.4 2627.8
Սյունիք 200.7 1490.8
ՎայոցՁոր 297.2. 1602.1
Տավուշ 291.3 1556.3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս