Բաժիններ՝

Airbus-ը ամենամեծ մարդատար ինքնաթիռների արտադրությունը կդադարեցնի 2021 թվականին

Airbus եվրոպական կորպորացիան որոշում է ընդունել դադարեցնել աշխարհում խոշորագույն Airbus A380 («Էրբաս А380») սերիական ինքնաթիռների արտադրությունը, մատակարարումները կդադարեցվեն 2021 թվականին: Ինչպես փետրվարի 14-ին իր կայքում հայտնել է ավիակոնցեռնը, պատճառը դարձել է այն, որ Արաբական Միացյալ Էմիրությունից Emirates ընկերությունն այդ ինքնաթիռների պատվերների պորտֆելը 162-ից կրճատել է մինչեւ 123։

«Այդ որոշման արդյունքում մենք չունենք A380-ի զգալի թվով չկատարված պատվերներ, հետեւաբար, արտադրությունը պահելու հիմքեր չկան, չնայած վերջին տարիներին վաճառքների գծով այլ ավիաընկերությունների հետ մեր բոլոր ջանքերին: Դա կբերի 2021 թվականին A380-ի մատակարարումների դադարեցման»,-մամուլի տեղեկագրում մեջբերված է ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Էնդերսի խոսքը:

Ինչպես նշում է ընկերությունը, առաջիկա երկու տարում Emirates-ը կստանա եւս 14 A380 ինքնաթիռ: Դրա հետ մեկտեղ ընկերությունում հավաստիացրել են, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերեն շահագործվող ինքնաթիռներին: «Մի մոռացեք, որ A380 ինքնաթիռները, միեւնույն է, երկինք են բարձրանալու դեռ երկար տարիներ, եւ Airbus-ն, իհարկե, լիակատար աջակցություն կցուցաբերի A380-ի օպերատորներին»,-հավելել է Էնդերսը: Միեւնույն ժամանակ Emirates-ը Airbus-ին պատվիրել է 40 A330-900 եւ 30 A350-900 ինքնաթիռ: Ինչպես նշվում է ավիափոխադրողի մամուլի տեղեկագրում, գործարքի արժեքը կազմում է 21,4 մլրդ դոլար:

Airbus A380-ը ամենախոշոր սերիական մարդատար հանրանավն է աշխարհում: Դրա առաջին տարբերակի առավելագույն տարողունակությունը 853 մարդ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 575 տոննա, թեւերի բացբածքը 79,7 մետր, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 15,2 հազար կիլոմետր, նորմալ արագությունը՝ ժամում 945 կիլոմետր: Առաջին թռիչքը օդային հսկան կատարել է 2005 թվականի ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս