ԱԺ նիստի ընդմիջմանը «Իմ քայլը» խմբակցությունը մեկ մարդու պես հավաքվեց նիստերի դահլիճին հարակից սենյակում։ Ընդ որում՝ պատգամավորները խմբակցության փակ նիստի մասին տեղեկացել էին քիչ առաջ՝ SMS-ների միջոցով։
«Երեւան ավտոբուս» ընկերության մի քանի վարորդներ այսօր առավոտյան հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը:
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ:
Կոլումբիայի՝ Վենեսուելային սահմանակից Կուկուտա քաղաքի շրջանում փետրվարի 13-ին աղետի դրություն է սահմանվել հարեւան երկիր փետրվարի 23-ին պլանավորված մարդասիրական օգնության առաքումն սկսելու կապակցությամբ սպասվող խնդիրների պատճառով։
Փետրվարի 13-ին, ժամը 09.10-ին, «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Էմմա Սուքիասյանին, որը տեղում մահացել է:
«Այլաբանական գեղեցիկ համեմատությունները ոչ մի աղերս չունեն մեր կյանքի հետ, որովհետև եթե ձեր նկարագրած այգին ու այգեպանը եթե չունեն ներքին և արտաքին անհրաժեշտ պաշտպանություն անձրևից, կայծակից, կարկուտից, այգու ծառերը ոչ մի դեպքում ձեր այդքան գեղեցիկ նկարագրած բերքը չեն ապահովելու: Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում, երեկ էլ պաշտպանության նախարարին էին արդեն հաթաթա տալիս»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները:
Այսօր Աժ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որում կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, ռիսկերը, իրականացման գործիքակազմն ու մեխանիզմները և պարտավորությունները մինչև 2023թ-ը՝ ըստ տարիների ու ըստ կառույցների պատասխանատվությունների:
Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել, Վաշինգտոնում այդ լատինամերիկյան հանրապետության դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին livenews.am, factor.am, 1in.am և ad.am կայքերի շնորհիվ իմ կողմից մանրամասն քննվել են ծրագրի առանցքային կետերը։ Ստորև բերվում են այն դիտարկումները, որոնք մինչ օրս հնարավորություն չի եղել հնչեցնել։ Ընդհանրապես, որպես կանոն, այդ ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ»։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 13-ի երեկոյան Վատիկանում ընդունել է Microsoft անդրազգային կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթին, որի հետ նա քննարկել է արհեստական ինտելեկտի բնագավառում մշակումների հեռանկարները:
Ինչ կարգ ու հասարակարգ էլ փոխվի, մարդը չի հրաժարվում իր էգոյից: Քավ լիցի, որևէ մեկի վիրավորելու, հայ և համաշխարհային մշակույթում իր ունեցած դերը թերագնահատելու, միտում չունեմ: Արդի հայ իրականությունից պարզ է դառնում մի բան՝ մենք ազգովի պարտատեր ենք, պարտապանն էլ մեր պետությունն է: Եվ մեր պահանջը ոչ թե իրավական, այլ լոկ նյութական շահ է հետապնդում:
Թալինի ոստիկանները 8 տարվա հետախուզվողի են հայտնաբերել։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում երկու օր՝ փետրվարի 14-ը եւ 15-ը, սգո օրեր են հայտարարված ավտոբուսի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը:
Պեկինում փետրվարի 14-ին մեկնարկել է առեւտրական տարաձայնությունների շուրջ երկօրյա ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վենեսուելայում իրեն նախագահ հայտարարած Խուան Գուայդոյի հանձնարարությամբ ԱՄՆ-ում դեսպանի գործառույթներն իրականացնող Կառլոս Վեկիոն փետվարի 13-ին Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
Փետրվարի 13-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած ծրագիրը։ Քննարկումը մեկնարկել է փետրվարի12-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում։
Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայի ճգնաժամի լուծման համար:
Այն, ինչ Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող էր իրականանցել առավելագույնը 2 տարում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստանում է անել ամբողջ 5 տարիների ընթացքում։
Եվրոպացի պաշտոնյաներին, մեղմ ասած, զայրացրել էր Փաշինյանի՝ «փողային» այս պահանջները։ Եվ այդ էր պատճառը, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանի շուրթերով պատասխան հնչեց, որ ԵՄ-ն հենց այնպես՝ առանց իրական ծրագրերի, գաղափարների, գումար չի տալիս։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը:
Նրանք էլ էին ասում, որ իրենց կառավարության ծրագիրը փայլուն է, եւ միայն այս կառավարության եւ այս ծրագրով է հնարավոր տնտեսությունը զարգացնել, երկիրն առաջ տանել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել:
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: