
ՖԱԼ-ի գավաթում «Փյունիկ»-ը պարտություն է կրել «Ռոտոր»-ից և լքել մրցաշարը

Կիպրոսում ընթացող ՖԱԼ-ի գավաթի խաղարկության երրրոդ խաղում Երևանի «Փյունիկ»-ը հանդիպել է Վոլգոգրադի «Ռոտոր»-ի հետ, որը դեռ նախորդ տուրում էր ժամանակից շուտ ապահովել իր մասնակցությունը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին, և նվազագույն հաշվով պարտություն է կրել: Անդրեյ Տալալաևի սաները, որոնք մինչ այս երկու ոչ-ոքին էին խաղալ ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությունում («Մուրոմի» հետ` 1:1, «Մորդովիայի» հետ` 1:1) առաջին պարտությունն են կրել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 24-րդ րոպեին «Ռոտոր»-ի կազմում հեղինակել է Կամիլ Մուլինը:
Այսպիսով, «Փյունիկ»-ն A խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցրել` իր ակտիում ունենալով 2 միավոր: