
«Չելսին» կհեռացնի Մաուրիցիո Սարիին և կփոխարինի նրան Զինեդին Զիդանով

Զիզուն կհայտնվի ոչ թե Մանչեսթերում, այլ Լոնդոնում:
«Չելսին» շատ մոտ է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիցիո Սարիին հեռացնելուն:
«Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունից հետո Սարին կորցրել է ակումբի ղեկավարության վստահությունը: «Կապույտների» ղեկավարների մոտ առաջացել է գաղափար՝ «Սթեմֆորդ Բրիջ» հրավիրել Զինեդին Զիդանին:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Զիդանի՝ «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելը գերազանց տարբերակ կդառնա ֆրանսիացու համար, ով ուզում է փորձել ուժերն ԱՊԼ-ում:
Զիդանի նկատմամբ գլխավոր հավակնորդը մնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունյանցիներն ուզում են, որպեսզի «Մադրիդի» նախկին մարզիչն «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվի ամռանը: Սակայն, ինչպես պնդում է The Sun-ը, Ուլե-Գունար Սուլշերը դեռևս գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում:
Փետրվարի սկզբին Զիդանին տեսել են Լոնդոնում, ով դուրս է եկել սրճարանից «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դևիդ Բեքհեմի և «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ընկերակցությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը