«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետի ղեկավարությունը ցնծության մեջ է՝ երբևէ ճաշարանից այսքան մարդ չի օգտվել, որքան այս գումարման խորհրդարանում։
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որ հիմա մեղադրվում է այդ գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար ու գտնվում է հետախուզման մեջ, դժվար կացության առաջ է հայտնվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց և անփոխարինելի կադր, ում պարագայում «մրցույթ» բառը զուտ ձևական է, քանի որ իր դեմ խաղ չկա, և ինքը բոլոր մրցույթներից դուրս է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ 53 հարցուպատասխանից հետո ԱԺ-ում հայտարարվեց հերթագրում ելույթների համար եւ ցուցատախտակի վրա գրվեց 42 անուն, դահլիճում «ախ» լսվեց: Մինչ այդ իրենց առջեւ դրված նոր համակարգիչներից գրեթե չօգտվող պատգամավորները ձեռքները կամաց տարան դեպի «կոմպի կնոպկան», որ մի բանով զբաղվեն։
«Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը:
«Փաստ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է մարտի սկզբին:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, քանի որ այդ ոլորտում իրականացված ուսումնասիրությունները բացահայտել են հավելագրումների ու միջոցների յուրացման աղաղակող դեպքեր:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես, «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը եւ ցուցադրել աշխատանքները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջեւ լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ խորհրդարանում քննարկվում են կառավարության ծրագիրը եւ աղքատությունից ձերբազատվելու միջոցները, ընդդիմադիրները կատակում են, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հաղթահարել է այդ բարդույթը:
Paramount Pictures կինոստուդիան փետրվարի 12-ին հայտարարել է, որ «Ուղեւորություն Ամերիկա» (1988 թ.) կատակերգության շարունակությունը՝ գլխավոր դերում դերասան Էդդի Մերֆիի մասնակցությամբ, մեծ էկրան կբարձրանա 2020 թվականի օգոստոսի 7-ին։
Ստոկհոլմի արվարձանում գործում է մի սուպերմարկետ, որտեղ բոլոր ապրանքները թափոնների վերամշակման ոչ հեռու գտնվող կենտրոնից են, տեղեկացնում է BBC-ին:
European Best Destinations-ի վարկածով՝ Բուդապեշտը հայտարարվել է 2019 թվականին Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը:
iOS 12-ում գտել են հերթական բագը, որը շարքից հանում է iPhone-ը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բողոքի երթ է անցկացվել Սուրբ Վալինտինի օրվա տոնակատարության դեմ:
Յուրաքանչյուր տնային տնտեսուհու հաջողության բանաձևը. արագ և էժան տորթ:
Նորմալ դատելու համար հարկավոր է կենտրոնանալ, իսկ նորությունները կարդալիս կամ դիտելիս սա անհնար է կատարել: Մենք անընդհատ ուշադրությունը մի խնդրից ու օբյեկտից մյուսին ենք փոխադրում և որպես հետևանք, մոռանում ենք կարևորի` սեփական նպատակների ու խնդիրների մասին: Դժվարանում է ինֆորմացիան հասկանալն ու հիշելը, լիարժեք մտածելը:
1. Ալ Կապոնե (1899-1947): Սպիավոր դեմք մականունը Ալ Կապոնեն ստացել է 19 տարեկանում, երբ աշխատում էր բիլյարդի ակումբում: Նա իրեն թույլ է տվել հակաճառել դաժան մի հանցագործի, վիրավորել է նրա կնոջը, ինչի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել: Հենց այդ ժամանակ էլ Կապոնեն ստացել է իր վնասվածքը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարիք ունեն հաղթանակի հասնելու ամեն հարցում:
Ծերության պրոցեսը կանգնեցնել ի վիճակի չէ ոչ ոք, սակայն կարելի է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն։ Ժամանակակից կանայք ավելի ու ավելի հաճախ են ընտրում նախորդ սերնդի գեղեցկուհիների կողմից փորձված ու հավանության արժանացած ժողովրդական միջոցները։
Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։