Բաժիններ՝

Հայաստանում կրիպտոմայներների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինն աճել է

Հայաստանում օգտատերերի 13% համակարգիչների վրա 2018 թվականին գրանցվել են մայներների թաքնված տեղադրման փորձեր։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017 թվականին կազմել է 6,73%, իսկ 2018 թվականին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% և 7%։

2018 թվականի ընթացքում ընկերությունը գրանցել է 5 638 828 ունիկալ օգտատերերի համակարգիչների վրա մայներների տեղադրման փորձեր։ Գրոհների ընդհանուր ծավալում մայներների բաժինը կազմել է 8,50%, իսկ Risktool տիպի ծրագերի թվում՝ 16,88։

Փորձագետները նշում են, որ թաքնված մայների տեղադրման դեպքում համակարգն ավելի դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։ Առանց օգտատիրոջ գիտության կրիպտոմայներների տեղադրումը կանխելու համար հարկ է հետևել սարքի, համացանցի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և մեսենջերների օգտագործման անվտանգության կանոններին, ինչպես նաև սարքում մշտապես օգտագործել հուսալի հակավիրուսային ծրագիր։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728