Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Ախուրյանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
«Դրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի անցյալ տարվա դեկտեմբերի նիստին: Ի դեպ, այդ նիստին զավեշտալի պատճառաբանությամբ ինձ չէին հրավիրել, թեպետ ես դեռ ի պաշտոնե հանդիսանում էի այդ հանձնաժողովի անդամ: Չէին հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի պատասխանել իր համար տհաճ և կառավարության անաշխատունակությունը մերկացնող հարցադրումներին»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Հունվարի լույս 9-ի գիշերը ձյուն է տեղացել Իսրայելի հյուսիսում, Հերմոն լեռան վրա ձյան ծածկույթի խորությունը գերազանցել է մեկ մետրը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին սնունդ փոխանցեն, Արամ Օրբելյանը նկատեց՝ Կենտրոն քրեակատարողական հիմնարկում և, ըստ էության, մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս, ծանրոց տալու հնարավորություն եղել է երկու օր՝ դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին։
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել:
Հունվարի 9-ին, ժամը 11:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 17-րդ թաղամասի 48 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Հունվարի 9-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գազի սակագինը մեզ մոտ միշտ քաղաքական հարց է եղել, ու, ցավոք, Ռուսաստանը միշտ օգտվել է դրանից: Մի 10 տարի առաջ գազը սահմանին ավելի թանկ էր, բայց սպառողի մոտ սակագինը միշտ տատանվել է. 1000 խմ-ն 110-156 դրամի էր հասել, որը մի փոքր նվազեցրին՝ հասցնելով 139 դրամի: Այս սակագինը դեռ մնում է: «Գազպրոմ Արմենիան» երևի ուղիներ կգտնի, որպեսզի չթանկանա գազը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Հունվարի 9-ին, ժամը 10:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի մոտակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի` վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տարածած անհիմն հայտարարություններն իբր Հատուկ քննչական ծառայության կողմից կատարված «ապօրինությունների» վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական իրազեկում ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.
Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է մնում երեք օր շարունակ:
«Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի այդ, ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ:
Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Հունվարի 8-ին Շուշիի Հախումյան 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով շրջանային բուժմիավորման շտապ բժշկական օգնության մեքենայով ժամը 19:30-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել 2011 թվականին ծնված Նատալի Ժորիկի Մուսայելյանը:
Իսրայելի նախկին նախարար Գոնեն Սեգեւը հունվարի 9-ին ազատազրկման է դատապարտվել Իրանի օգտին լրտեսության համար:
Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար:
Վերջին շրջանում նկատվել է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Այսպես, 2015թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք – 3951, ելք- 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 41148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10237 ելքերը 9122, տարբերությունը 1115։
Հունվարի 8-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Հերմինե Խ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:
Հունվարի 9-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Սիրիայի վերաբերյալ հայտարարությանը։
«Պարոն Թրա՛մփ, ահա ձեր աղբը,- ասել է Սփեյերը:- Մենք կատարել ենք Ազգային զբոսայգիների ծառայության ձեր որոշ աշխատակիցների աշխատանքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Բրյուսելում Մոհամեդ է. անունով տղամարդու են կալանքի տակ վերցրել 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում: