Ձյուն, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունվարի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 9-ի ցերեկը սպասվում են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.80C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.10C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.70C