Երևանի բնակարաններից մեկում 77-ամյա կնոջ դի է հայտնաբերվել. Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել:
«Հունվարի 9-ին, ժամը 11:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի 17-րդ թաղամասի 48 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- գրված է հաղորդագրությունում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
«Քրեական գործ դեռ չի հարուցվել: Նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Հարությունյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: