Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն իսկ ավարտվել է: Առաջիկայում խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Իմ կարծիքն այդ հարցերում անցած 10 տարիների ընթացքում չի փոխվել՝ դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է որոշի՝ ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի: Ես չէ, որ պետք է հուշեմ նրանց»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:
Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել լիբանանահայ երեք օրաթերթերին՝ որպես սփյուռքի հայ մամուլի յուրօրինակ հրատարակությունների:
Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծերի ընդունումից հետո: «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»,- ասաց ԱԺ նախագահը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է վաղը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքային խմբին առաջարկել այս փուլում պաուզա վերցնել:
Հայաստանի տարածքում 2018 թվականի հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ:
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:
Բաքվի միջազգային օդանավակայանում հուլիսի 12-ի առավոտյան 6:29-ին վթարային վայրէջք է կատարել Լոնդոնից Մումբայ ուղևորվող British Airways-ի ինքնաթիռը:
«Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց: Ամեն մեկն իր մասնաբաժինն է ունեցել, չեն թռել իշխանությունների գիրկը: Բազմիցս հանդիպել ենք, խոսել ենք, հիմա քննարկվում է՝ ընդհանո՞ւր կգնանք ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»:
ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը Բրյուսելի գագաթնաժողում կքննարկեն Սեւ ծովում անվտանգության ոլորտում համագործակցության ընդլանումը, այդ թվում 2019 թվականին տարածաշրջանում խոշոր զորավարժությունների անցկացումը:
Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:
Աֆղանստանի արեւելքում անվազն տասը մարդ է զոհվել, շատերն անհայտ կործ են համարվում ամբարտակի ճեղվածքի հետեւանքով առաջացած հեղեղումից:
«Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք վճարել են այդ տուգանքների համար, և նրանց, ովքեր չեն վճարել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։
Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ:
Հունիսի 11-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Հերմոն ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել բետոնե էլեկտրասյանը։ 66-ամյա վարորդ Մարտիկ Գրիգորյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փաստաբան Էդուարդ Մանասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար:
«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը»:
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեական գործերով համաներման հարցի վերաբերյալ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։
Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով:
Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կորցնում Ռուսաստանից Եվրոպան պաշտպանելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում է առեւտրի բնագավառում:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել։