
Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է լեհ պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը և երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար:
«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախևառաջ քրիստոնեական արժեքները, և մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: