Բաժիններ՝

«Արմենպրես»-ի և լիբանանահայ պարբերականների ղեկավարները քննարկել են սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրները

Լիբանանում ՀՀ դեսպանատանը ընթացիկ տարվա հուլիսի 10-ին անցկացվել է քննարկում, որին մասնակցել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, լիբանանահայ «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը և դեսպան Սամվել Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրներին, Հայաստանի լրատվամիջոցների հետ համագործակցությանը՝ առաջնորդողների և վերլուծականների կանոնավոր փոխանակման առումով:

Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել լիբանանահայ երեք օրաթերթերին՝ որպես սփյուռքի հայ մամուլի յուրօրինակ հրատարակությունների: Դիտարկվել են օրաթերթերի սփռման շրջանակների ընդլայնման, երիտասարդ ընթերցողներին ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլեր: Մասնակիցները կարևորել են առաջիկայում խորհրդաժողովի անցկացումը, որը նվիրված կլինի հայ տպագիր մամուլի (օրաթերթերի) օրակարգային հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս