
ՆԱՏՕ-ն և Վրաստանը գագաթնաժողովում կքննարկեն Սև ծովում համագործակցության ընդլայնումը և զորավարժությունները

ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը Բրյուսելի գագաթնաժողում կքննարկեն Սեւ ծովում անվտանգության ոլորտում համագործակցության ընդլանումը, այդ թվում 2019 թվականին տարածաշրջանում խոշոր զորավարժությունների անցկացումը:
Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ երկկողմ կարճ հանդիպումից հետո:
«ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը կքննարկեն սեւծովյան տարածաշրջանում անվտանգության գծով համագործակցության ընդլայնումը,- ասել է նա:- Մենք նաեւ պլանավորում ենք եկող տարի ՆԱՏՕ-ի հետ համատեղ շատ ինտենսիվ զորվարժություններ անցկացնել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: