Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։
Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին:
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կառավարությունում ՔՊ-ական նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև վարչապետի 100 օրվա աշխատանքի, այցերի ամփոփումը:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը:
Պաշտոնական Անկարային բարկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ։ Սպիտակ տան ղեկավարի այդ արտահայտությանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է:
ՀՀ ոստիկանություն օգոստոսի 16-ին՝ ժամը 23:50-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում կրակում են:
Հնդկաստանում յոթնօրյա սուգ է սկսվել հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի մահվան կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի՝ 1978թ. ծնված բնակչին:
Վատիկանը օգոստոսի 16-ին ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի կաթոլիկ քահանաների կողմից փոքրահասակ երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ զեկույց էր հրապարակվել օգոստոսի 14-ին:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների համար նախատեսված ռազմական ավանում վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են սկսվել:
ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով:
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ պետը հետո սկսեց արդարանալ ու բացատրել, թե ինչու է ասել, որ ապօրինի է դատարանի որոշումը։ «Այո, ես հիմա էլ եմ ասում՝ ապօրինի է, եւ բացատրում եմ, թե ինչու։ Առաջին հանգամանքը, առաջին ասպեկտը, որ ես բացատրում եմ, թե ինչու էր ապօրինի, հետեւյալն էր․ որ կայացվել է ոչ լեգիտիմ դատարանի կազմի կողմից, բացարկման ենթակա դատարանի կողմից է կայացվել։
Թբիլիսիի Դոլիձեի փողոցի բազմաբնակարանանոց շենքերից մեկի վերելակում գտել են վրացի դերասան Զուզու Բեժաշվիլիի մարմինը, որը խաղում էր «Իմ կնոջ ընկերուհիները» վրացական ամենահանրաճանաչ սերիալում:
Ավստրալիայի հարավ-արեւելքում հրշեջ ուղղաթիռ է կործանվել Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհները մարելիս, օդաչուն զոհվել է:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հերթական անգամ սահմանախախտի են ձերբակալել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն «ավազակային» է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։