«Կանեփ-կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 18-ին, ժամը 19.20-ին, Իջևան քաղաքի Երեւանյան փողոցից ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արթուր Բ.-ն:
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»:
«Եթե ԱԺ ընտրություները հետաձգվեն մինչև ուշ գարուն, ապա չի բացառվում, որ փորձ արվի սահմանադրական հեղաշրջում իրականացնել, այն է՝ ձայների 2/3-ով խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և նոր վարչապետ ընտրել, ասենք, Քոչարյանին»։
«Քանի որ ընդամենը երեկ Կառավարության նիստով ամրագրվեց Երևանի ավագանու լիազորությունների դադարեցումը և առաջիկա ընտրությունների հայտարարումը, մեր Գերագույն մարմինն առաջիկայում կկայացնի որոշում, և, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է վերադառնալ «Ռեալ»:
«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
Սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ` վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի:
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ, բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»,- այսօր Հանրապետության հրապարակում, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցային գործընթացին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է «Ատլետիկոյի» նկատմամբ Եվրոպայի սուպերգավաթի խաղարկության խաղում թիմի պարտությունը:
«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, քաղաքական հետապնդումների զոհ»:
Որպեսզի ամռանը անձրեւ տեղա, Մեքսիկայում պահպանում են հին ավանդույթը. հարկավոր է յագուարի (ամերիկյան հովազ) կերպարանք առնել եւ շքերթի դուրս գալ յագուար-աստծու պատվին:
«Հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ»,- Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիան, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ամերիկյան պարտատոմսերն անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ նվազեցրել է 23.8 միլիարդ դոլարով:
«Կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո ենթարկվում է այս հրապարակին։ Մենք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի կարևոր որոշումները կայացնելիս՝ պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք կամ արգելենք այս կամ այն գործողության իրականացումը»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ժողովրդի հաղթանակն այն է, որ իրենք են որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն բաց կթողնի 3 ամիս վնասվածքի պատճառով:
Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքը:
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումներով 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ:
«Շարժում հանուն արդարության» պակիստանյան կուսակցության ղեկավար Իմրան Խանն օգոստոսի 17-ին ընտրվել է Պակիստանի վարչապետի պաշտոնում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխվեց և նրանք ազատ արձակվեցին:
Թուրքիան մտադիր է այն արտադրանքի տեղական արտադրություն սկսել, որի ներմուծումը գերազանցում է 30 միլիարդ դոարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր կառավարման 100 օրվա ամենակարևոր ձեռքբերումը այն ժողովուրդն է, որն այսօր իր հետ երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ ու մասնակցում հանրահավաքին։ Երթով Արցախի պողոտայից Հանրապետության հրապարակ քայլելու ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 15-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ՔՀԲ ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս նույն օրը ժամը 11:30-ին զննության են ենթարկել Բաղրամյան փողոցում գտնվող «Բուսաբանական այգի» ՓԲԸ պատկանող շինությունը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կհրապարակվի Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օրը։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պատմական է համարել երկրում զբոսաշրջիկների հոսքի աճը ամառային տուրիստական սեզոնի ընթացքում, ինչպես նաեւ իրազեկել է, որ նոր նախաձեռնություններ են ձեռնարկվելու աշնանը:
Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոք ներկայացնել «Ինտերի» դեմ՝ Մոդրիչի հետ բանակցությունների պատճառով:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ մտաբերել, թե ՄԽ համանախագահները ե՞րբ են դադարել իրենց առաջարկներն ուղարկել Ստեփանակերտին։