Բաժիններ՝

Հարձակվել են պատգամավորի վրա. Yerkir.am

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը երեկ չի կարողացել մասնակցել Աժ արտահերթ նիստին: Նրա մուտքը խորհրդարան խոչընդոտվել է ԱԺ շենքի մոտ ակցիա անող մարդկանց կողմից: Այս մասին տեղեկությունը Yerkir.amի հետ զրույցում հայտնեց պատգամավորը:

«Արտահերթ նիստի մասին իմանալուց հետո մինչև հասա Ազգային, ժողով արդեն շրջապատել էին շենքը, անհնար էր մոտենալ ԱԺ շենքին: Բազմությունը շատ էր, ու մի կին ճանաչեց ինձ: Հարցրեց` Դուք պատգամավոր ե՞ք` ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ Դուք դավաճան եք, այս եք, այն եք»,-ասաց պատգամավորը:

Առաքելյանը նշեց, որ այդ կինը հունից դուրս եկած վիճակում էր, և եթե ինքը թույլ տար, քաշքշոց կսկսվեր: «Ես նախընտրեցի հեռանալ և չմասնակցել նիստին»,- ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս