
«Սա պարզապես զգուշացում է…». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։
Թավշյա հեղափոխությունը Կարեն Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է՝ բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի՝ դժվար կլինի վերականգնել։
Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր» են շաղ տալիս առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։
Չնայած իմ վարչապետության օրոք ընդհանուր առմամբ տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամնայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։
Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։
Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցելել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վ րաստանն ունեցել անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։
Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատճաշ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»։
https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2015175461873295?__xts__[0]=68.ARCEDLXYsfx_7gxeo4pWy9tlfDwZKQe6lBdBp-y1YOHQsyRPn4Jh-hSSuZ30G0MzhH7FnFjeQnBA40KUgqDcvicZNILvbNq784tSDx88U8WNHZJTcEHw_4G51yTH285uwf9XSluCi0xavWUWXKfn0N7LWV1aKG-QU4Hi6ejEqFAzsRQEEzk38saF6jheCaa8sy0tgVCYxTUkrP3O6cx6w0mmYJd7ColRz399RAmpOAsEqs-eyMkzvX2axtH-8YMDN6iuKUvBty32OjDAwXqIKoR_i6S0nhkojD__9kj-kDcNT-eZ8j6Bd2GfzDVztwtGkgddbpTF0BGJh5_i2PEDpQ&__tn__=-R