![](/banners/BeFunky-design.jpg)
Պատահար Եռաբլրի կամրջի մոտ. կան տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/vtar-1.jpg)
Փետրվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Եռաբլրի կամրջի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 50 XX 109 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ` 1988 թ. ծնված Մ. Ն.-ը և 1993 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: