Մարտի 1-ը դարձրել են բրենդ, տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում, Մյասնիկյանի ոտների տակ Մարտի 1 են նշում. զոհվածի մայր. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հարազատները տարին տարվա վրա ավելի են հուսահատվում են չարանում Հայաստանի իշխանության, ընդդիմության, սփյուռքի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի վրա: Նրանք դրա իրավունքը ունեն, որովհետեւ 10 տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում բոլորի աչքի առաջ իրենց զավակները դաժանաբար սպանվեցին, բայց մինչ օրս նրանց սպանությունների հանգամանքները բացահայտված չեն, եւ որեւէ մեկը դատարանի առաջ չի կանգնել, պատասխանատվության չի ենթարկվել:
Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը «ՀԺ»-ին տված հացազրույցում առաջին իսկ հարցից բորբոքվել է եւ տարբեր մարդկանց տարբեր հարցեր ուղղել.
«Մարտի 1-ի գնացքը գնացել է. Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ը դարձրել է բրենդ, տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում, Մյասնիկյանի ոտների տակ Մարտի 1 նշում, հո Մյասնիկյանի տղուն չէին սպանել, հիմա էլ Տարոն Մարգարյանը սիրուն բան չի արել, բայց պաստառապատել է: Ինչո՞ւ Լեւոն Տեր- Պետրոսյանը իր մեջ ուժ չգտավ իր կատարած սեւ գործի համար Հանրապետականների հետ կլոր սեղանի շուրջ բանակցելու…:
Ոչ մի նախաքննություն չի եղել, ոչ փաստաբան է զանգում, մի բան ասում, թե գործը որտեղ է, ուր է հասել: Վերջապես սա պատմության մեջ այն սեւ օրն է, որ չի մոռացվում: Հիմա ի՞նչ են արել: Մարտի 1-ի գործը վերջացա՞ծ է, որ Ալեքսանդր Արզումանյանը գնաց Դանիայի դեսպան, կամ էդքան պատգամավոր, որ նստած են, ի՞նչ են անում անձամբ ինձ համար, Մարտի 1-ի համար: Ինչո՞ւ սփյուռքահայերը չարձագանքեցին Մարտի 1-ի առումով, իրենք հայրենիքը հեռվից սիրեն, ես էլ այստեղ տառապեմ նստած, ինչո՞ւ չարձագանքեցին»,-ասել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: