Տեղի կունենա «Ռոստելեկոմ»-ի վաճառքը. Գնորդը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` առաջիկա օրերին վերջապես տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը: Գնորդը Վիվասել ՄՏՍ-ն է: «Կողմերը գործարքի գինը չեն հրապարակում։ «Կոմերցիոն գաղտնիք է»,- ասացին:
Հիշեցնենք` «Ռոստելեկոմը» կապվում է ՀՀ վարչապետի «կադր» կապի եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի անվան հետ, որը ժամանակներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ վաճառել է իր բաժնեմասը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընկերության վաճառքը պայմանավորված է «Յուքոմի» հետ չմրցակցելու հանգամանքով։
Հիշեցնենք, որ «Յուքոմը» վերջերս գնել է Սամվել Կարապետյանը, եւ մեկ օպերատորով պակաս շուկայական դաշտը դարձել է պակաս մրցակցային, ինչն ավելի ձեռնտու է բիզնես-տեսանկյունից: Իսկ Վիվասելը որոշել է ձեռք բերել ընկերությունը, քանի որ այն ծառայությունները, որ մատուցում են «Յուքոմն» ու «Ռոստելեկոմը», Վիվասելը չուներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: