Նիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր երիտասարդների համար, որոնց մեջ է նաև թոռնիկս, ում չեմ էլ փորձի ետ պահել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարության 06.03.2018թ. նիստում ընդունվել է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելը նաև 2018թ. շարունակելու մասին որոշումը:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում հավաքների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) ապրիլի 20-ին բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
1. Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները:
Ստեղծագործական միությունների նախագահները երկրում տիրող իրավիճակի լուծումը երկխոսության մեջ են տեսնում։ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, ովքեր անդրադարձել են Երևանում վերջին օրերի իրադարձություններին։
Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում:
Գյումրու Աբովյան փողոցում Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվելու: Գյումրի համայնքի ավագանին հավանության է արժանացրել որոշման այս նախագիծը: Նախքան հարցն ավագանու նիստին քննարկման դնելը Գյումրիում հանրային քննարկում էր տեղի ունեցել:
«Մենք նախկին նախագահի հետ տարիներ շարունակ միասին աշխատել ենք, և, եթե մի քանի օրվա ընդվզումն ինչ-որ մեկի կարծիքով՝ ստվեր է գցում, ուրեմն դա նույնպես միայն իր կամ իր կողքին կանգնած որոշ մարդկանց կարծիքն է, դա ընկերության կարծիքը չէ»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նշանակվել են գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի նախարարներ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դավիթ Տոնյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ՕՊԷՔ-ին մեղադրել է նավթի գների արհեստական բարձրացման մեջ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը խախտելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե՛ համակարգային հիմնախնդիրների և թե՛ արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի:
Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով: «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող առաջին կանոնավոր թռիչքը կայացավ ապրիլի 19-ին:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ:
ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին եւ նրանց առաջարկում է բոլոր հարցերը լուծել երկկողմ բանակցությունների ընթացքում:
«Ոստիկանությունը և քաղաքական իշխանությունն առայժմ փորձում են կետային ինչ-որ բաներ անել, հիմնականում դրանք հոգեբանական ներազդման, ինչ-որ տեղ վախեցնելու գործողություններ են»:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս հայրը:
Մի քանի բեռնատար նավեր են մտել Սիրիայի Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական բազան:
Ռուսաստանը շանտաժ է համարում Թուրքիային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում մի մեքենա մոտեցավ, հորիզոնական կանգնեց փողոցում և, ի նշան բողոքի՝ հրաժարվեց տեղաշարժվել։ Սաղավարտներով ոստիկանները մյուս ոստիկանների հետ փորձեցին երկու կողմից հրելով ավտոմեքենան շարժել տեղից, սակայն չկարողացան։
Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ապրիլի 19-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը և ԵՄ անդամ երկրների դեսպանությունները հայտարարություն են տարածել՝ երկրում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Ոստիկանությունը հերթական անգամ կոչով դիմել է լրագրողներին: Հայտարարության մեջ ասված է. «Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ:
Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը: