«Մենք սա անում ենք՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար, որ այս տարիների ընթացքում եղել են»,- անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Նովրուզ Մամեդովին ապրիլի 21-ին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում:
Երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով հստակեցնել՝ ի՞նչ է նա հասկանում՝ «թավշյա հեղափոխություն» ասելով:
ԱԺ «Ելք» դաշինքի քարտուղար Գևորգ Գորգիսյանը տեղեկացնում է, որ իրենք այս պահին գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ կա 8 ձերբակալված անձ։ Պատգամավորի փոխանցմամբ, նրանք կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ։
Հայաստանի Քրիստոնեա- Դեմոկրատական Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ավելի քան երեք տասնյակ մտավորականներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր…
Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանի մահվան լուրը։
Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը և կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը:
168.am-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Քիչ առաջ քայլերթի ժամանակ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտարարություն չունի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Հայաստանի ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ողջունել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը:
Սույն թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվեց ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը եւ վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կասեցրել է հրթիռային փորձարկումները և փակելու է միջուկային փորձարկման վայրը:
Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 12-ին սահմաններում, փաստաբան Ավագ Լալայանը բռնության է ենթարկվել Երևանի Սիլիկյան և Շիրազ փողոցների խաչմերուկներում՝ ոստիկանների կողմից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքը հստակ սահմանում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը …
Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ երթի մասնակցիները մոտենում են Պաշտպանության նախարարության շենքին։ Նրանք հիմա Փաշինյանի կոչով՝ քայլում են Մոլդովական փողոցով։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի պատրաստվում է բողոքարկել Հայաստանի երեք քաղաքացու գործողությունները, որոնք ձերբակալվել են դիվանագիտական ներկայացուցչության մոտ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեմ քաղաքական ակցիա իրականացնելու ժամանակ:
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթի ժամանակ մի երիտասարդ աղջիկ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և սիրո խոստովանություն արեց:
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2018թ․ հունվար-մարտ ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշներին:
ՀՀ Կոտայքի մարզում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, բողոքի ակցիաներ չկան:
Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
Հայաստանի շախմատի հավաքականը որևէ առնչություն չունի ֆեյսբուքյան Armenian National Chess Team էջի և դրա կողմից տարածվող լուրերի հետ:
«Ցուցարարներն ու այս շարժումն իշխանության համար այն վտանգը չեն ներկայացնում, որ իշխանությունն ուժ կիրառի: Որքան այս ամենը երկար շարունակվի, այնքան կհեղինակազրկվի և կվերանա: Իշխանությունը չպետք է գերագնահատի այս ամենը, նախկինում եղել են նման գերագնահատման դեպքեր»,- ասաց Կոլերովը:
Ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ բերվել է 43 քաղաքացի:
«Եթե Սերժ Սարգսյանը քայլ անի, կարծում եմ՝ դա միայն օգուտ կբերի մեզ բոլորիս»,- այսօր քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանը։