Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ:
Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել է հեռընթաց գնացքների երթեւեկությունը:
Արագածոտնի մարզում ինքնասպանություն է գործել 25-ամյա երիտասարդ։ Դեպքը տեղի է ունեցել Արտաշավան գյուղում։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց դիտարկումներն ու եզրակացությունը:
Իրաքում դեկտեմբերի 10-ին տոնում են այ երկրում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի տարեդարձը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ գրելով.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 593.120 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 262.164-ը, այսինքն՝ 48.67 տոկոսը:
Հայաստանի լողի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա:
ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որը ձերբակալված է Կանադայում, երդմամբ հայտարարել է իր անմեղության մասին եւ հանդես է եկել գրավով ազատ արձակվելու պահանջով՝ նախքան իրեն դատարանի վճռով ԱՄՆ-ին արտահանձնումը:
ՄԻՊ նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական մի քանի թեկնածուների ստացած ձայների արդյունքները:
Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները:
Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում: Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, […]
Ավարտվեց գնդակային հրաձգության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 27- ամյակին:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 22:30-ի դրությամբ, ստացվել է 49 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ընտրարշավը սկսվելուց՝ «Ազատություն» ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս եւ դրան զուգահեռ:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մասնակցեց Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի մրցաշարին:
«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,-ասել է Կարեն Քոչարյանը:
Թաիլանդի Մահա Վատչիռալոնգկոն (Ռամա 10-րդ) թագավորը դեկտեմբերի 9-ի երեկոյան գլխավորել է Բանգկոկի պատմական կենտրոնի Թագավորական հրապարակում՝ Դուսիտ պալատի մոտ, Երկրորդ ձմեռային տոնավաճառի՝ «Ուն Այ Ռակ»-ի («Ջերմություն եւ սեր») բացմանը նվիրված 39-կիլոմետրանոց հեծանվավազքը:
«Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, ասֆալտին լոկ ցուցադրության համար պառկեցվող անմեղ քաղաքացիներին (մեղավորները թող դատվեն դատարանով), ու հատկապես՝ մեր Արցախ աշխարհին ու արցախցուն պաշտպանողը էլի մենք ենք՝ Դաշնակցությունը»։
Եվրոպական միության անունից՝ Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: ԲՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Էդուարդ Բաբայանը՝ 7472 ձայն: Հաջորդը Սյունիքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանն է`2148 ձայն: ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն: Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված […]
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված ընտրախախտումների թիվն էապես նվազել է։
Ռեյտինգայինների հավաքած ձայները