Ապօրինի քարոզչության դեպքեր՝ Հրազդան քաղաքում

Ապօրինի քարոզչության հերթական դեպքի մասին ահազանգը 168.am-ը ստացավ Հրազդան քաղաքից։

Մեզ հետ զրույցում Հրազդան քաղաքի բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ասացին, որ այսօր «Իմ քայլը» դաշինքի համակիրները բաժանել են քարոզչական նյութեր, ինչը խստագույնս արգելված է Ընտրական օրենսգրքով։

Այս անգամ քարոզչությունը կատարվել է «Իմ քայլը» դաշինքի կողմից որպես ռեյտինգային թեկնածու առաջադրված Վաղարշակ Հակոբյանի օգտին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման ահազանգ ստացել էինք Երևանի Կենտրոն վարչական շրջանից առ այն, որ բնակարանների դռներին են փակցվում Դավիթ Սանասարյանի քարոզչական նյութերը, ով որպես ռեյտինգային թեկնածու՝ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված է «Իմ քայլը» դաշինքի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31