«Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան

«Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը։ Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար»,- այսօր 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ին անցկացվող ընտրությունները ՀՀ պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են. «Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով և իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով։

Ինչևէ, այսօր մեզ համար չափազանց կարևոր օր է, և ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն»,-նա ընդգծեց, որ քվեարկելիս մի քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, երկու քվեաթերթիկ դրել է գրպանը, որովհետև չի ցանկացել նետել աղբարկղը։

«Երեկոյան վստահ եմ, որ կհանդիպենք, ձեզ ցույց կտամ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31