
«Ընտրություններին չմասնակցելը նույնպես ընտրություն է. Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չէ». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրություններին չմասնակցելը նույնպես ընտրություն է: Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ որոշ փորձագետներին հետաքրքրում էր հիմնականում մասնակիցների տոկոսը:
Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է:
Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Պատահական չէր, որ ՔՊ-ի հիմնական կոչն այն էր, որ՝ դուք ընտրում եք վարչապետ: Սակայն սա խորհրդարանի ընտրություն է: Սա է այս ընտրությունների հիմնական կազուսը:
Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է:
Ընտրությունները պետք է գարնանը տեղի ունենային, հիմա անցկացնելը մեծագույն սխալ էր»:
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10217071297071905