«Երևանի ավագանու ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքը չի զիջել դիրքերը». Արամ Նավասարդյան

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ավագանու ընտրություններից հետո արդյո՞ք էյֆորիան նվազել է, և «Իմ քայլը» դաշինքը զիջել է դիրքերը։

Նա նշեց, որ ավագանու ընտրությունների ժամանակ իրենք կանխատեսել էին, որ «Իմ քայլը» կստանա 76.3%, փաստացի ստացել էր 81.06%, ինչը, հաշված պատասխանից հրաժարվողներին, դժվարացողներին և թույլատրելի շեղումը, նորմալ ցուցանիշ է եղել։ Այժմ, ըստ Նավասարդյանի, հաշվի առնելով նաև այդ մյուս գործոնները՝ պատասխանից հրաժարվողներին, դժվարացողներին և թույլատրելի շեղումը, «Իմ քայլը» կարող է ստանալ 82.3% քվե, այսինքն՝ էյֆորայի փոփոխություններ կան, բայց նվազում՝ ոչ:

«Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» ամենաշատ լուսաբանվածն է, ու Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ ու իր խարիզմայով է հայտնի, եթե անգամ նվազել էր որոշ չափով, վերականգնվել է»,- ասաց Ա. Նավասարդյանը՝ նկատելով, որ այս քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հետաքրքիր մեսիջ է տվել, որ սկսում են տնտեսական հեղափոխությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս