
«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում». Պուտին

Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հաջողություն մաղթելով Հայաստանին:
«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշեց Պուտինը: