![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակում կիրականացնեն Գերմանիայում
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/956798-1.jpg)
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հրավերով դեկտեմբերի 5-8-ը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցները ճանաչողական այցով կմեկնեն Բեռլին՝ փորձի փոխանակում իրականացնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի աշխատակազմի գերմանացի գործընկերների հետ:
Այցի մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ, երբ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելին:
ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի շրջանակում կծանոթանան Գերմանիայի նախագահի աշխատակազմի գործունեությանը, կքննարկեն ապագայում համագործակցության հեռանկարները: