Ավտովթարից Ադրբեջանի բանակի զինծառայող է մահացել

Նոյեմբերի 26-ին ավտովթարից մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող 1999թ. ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Yeniavaz-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինծառայողը Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում մեքենայով ընկել է ջրատարն ու խեղդվել:

Մի քանի օր նա կորած է համարվել, հետո հայտնաբերել են նրա դին:

Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն ինչպես մյուս դեպքերում՝ այս դեպքի վերաբերյալ նույնպես հայտարարություն չի տարածել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31