![](/banners/BeFunky-design.jpg)
Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/uuu.jpg)
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: